-
08.08.2023|
00:01
Lո՛ւյս ճշմարիտ Քրիստոս, արժանավորի՛ր իմ հոգու կոչման օրը ուրախությամբ տեսնել Քո փառքի լույսը և բարիքների հույսով հանգչել արդարների օթևաններում մինչև Քո գալստյան մեծ Օրը. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
-
07.08.2023|
16:21
Ով անարգում է Ինձ եւ Իմ խոսքերը չի ընդունում, կա մեկը, որ նրան դատում է. այն խոսքը, որ Ես խոսեցի, դա պիտի դատապարտի նրան վերջին օրը:
Հովհ.13;48
Քրիստոնեության Սուրբ Գիրքը Աստվածաշունչն է՝ Աստծո Խոսքը: Սուրբ Եկեղեցին հանապազ քարոզում է Աստծո Խոսքը՝ պահպանելով Կենդանի Աստծո և հավատացյալի միջև կապը:
-
07.08.2023|
14:14
Արցախում այսօր սով է, իսկ Հայոց հեռուստաալիքներով շարունակ գայթակղիչ ուտեստներ են պատրաստում ու վայելում՝ «վայ չուտողին» ասելով։
-
07.08.2023|
00:01
Բարերա՛ր Տեր, ինձ բարի հրեշտակի՛ հանձնիր՝ իմ հոգին քաղցրությամբ ավանդելու համար և անխռով անցկացնելու դևերի չարիքից, որոնք երկնքի ներքո են. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
-
06.08.2023|
18:15
Ահա գալիս է աշխարհի իշխանը եւ Ինձ վրա ոչ մի իշխանություն չունի:
Հովհ. 14; 30
Սա յուրաքանչյուր քրիստոնյայի՝ առ Աստված ունեցած վստահության արտահայտությունն է:
Աստված, մարդուն ստեղծելուց հետո, իբրև իշխան կարգեց արարչության վրա, իսկ Քրիստոսի գալստյամբ իշխանություն տվեց Աստծո որդի լինելու:
-
06.08.2023|
00:01
Պարգևի՛չ ողորմության, պարգևի՛ր ինձ ուղղափառ հավատքով և բարի գործով և Քո սուրբ Մարմնի և Արյան հաղորդությամբ գալ Քեզ մոտ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
-
05.08.2023|
21:22
Զորեղ հավատով
Քեզ եմ դիմում ես`
Բարձրյալ, տեր կանգնիր
Հավատացողիդ
-
05.08.2023|
00:01
Անմահությա՛ն աղբյուր, բխեցրո՛ւ իմ սրտից ապաշխարության արտասուքներ, ինչպես պոռնիկին, որպեսզի լվանամ իմ հոգու մեղքերն աշխարհից ելնելուց առաջ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝բազմամեղիս:
-
04.08.2023|
22:38
Սիրելի հավատավոր քույրեր և եղբայրներ, օգոստոսի 13-ին մենք միասնաբար պետք է տոնենք մեր Եկեղեցու տաղավար տոներից մեկը՝ Աստվածամոր Վերափոխման տոնը։ Համաձայն եկեղեցական տոնացույցի մեծ տոներին նախորդում են պահեցողության որոշակի օրեր, ուստի, ելնելով ներկա ճգնաժամային իրավիճակից՝ Արցախի թեմը հրավիրում է բոլորին Վերափոխման տոնին նախորդող շաբաթապահքը դարձնել համազգային աղոթքի և ապաշխարության մի շրջան։
-
04.08.2023|
00:01
Մոլորյալներին դարձի՛ բերող, հե՛տ դարձրու ինձ իմ չար սովորություններից բարի սովորության և բևեռի՛ր իմ հոգում մահվան սոսկալի օրը և գեհենի երկյուղը և արքայության սերը, որպեսզի զղջամ մեղքերիս համար և գործեմ արդարություն. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: